«Լեգանեսի» գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն, ով նախկինում խաղացել էր Մեքսիկայի հավաքականի կազմում, «Նապոլիի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնային համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Ես չորս անգամ խաղացել եմ Մարադոնայի դեմ: Նա արտակարգ ֆուտբոլիստ է: Նրա և Մեսիի միջև հսկայական տարբերություն կա: Մարադոնան հաճախ խոսում էր խաղադաշտում` մրցավարի հետ, թիմակիցների հետ: Մեսսին այդպիսին չէ:
Լեոն շատ հանգիստ, սովորական տղա է, դու պարզապես նրան գնդակն ես տալիս և․․․
Մեսսին երբեք չի բղավել մարզչի վրա, ոչ մրցավարի, ոչ էլ երբևէ վեճի է բռնվել: Մարադոնան այլ կերպար ուներ: Երկու խաղացողներն էլ անհավատալի են», – մեջբերում է Ագիրեին Football-italia-ն: