«Էվերթոնի» իտալացի հարձակվող Մոյզե Քինը կարող է փոխարինել հարձակվող Լաուտարո Մարտինեսին Միլանի «Ինտերում»: Այս մասին հայտնում է Tuttusport-ը:
«Ինտերը» շարունակում է նոր ֆուտբոլիստի փնտրել հարձակման դիրքում: Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան որպես Մարտինեսին փոխարինող բացառապես երիտասարդ խաղացողների է տեսնում, ինչի պատճառով «Ինտերը» հետաքրքրված է Քինին ձեռք բերելու տարբերակով, որը վերջերս է 20 տարեկան դարձել:
Քինը «Յուվենտուսի» սան է: Հարձակվողը 2019 թվականի ամռանն է թուրինյան ակումբից տեղափոխվել «Էվերթոն»: Տրանսֆերի համար մերսիսայդցիները 27.5 մլն եվրո են վճարել:
Ընթացիկ մրցաշրջանում Քինն ԱՊԼ-ի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: