Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, որն այս ամռանն է ստանձնել ակումբի ղեկը, արդեն սկսել է կազմի ձևավորման գործընթացը։ Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, մասնագետը դիտարկում է մի շարք ֆուտբոլիստների հեռանալու հնարավորությունը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հավանական հեռացողների ցուցակում առաջինը բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն է։ Նշվում է, որ «Ռեալը» կարող է պատրաստ լինել բաժանվել խաղացողից, եթե ստանա 100 միլիոն եվրոյի սահմաններում առաջարկ։
Բրահիմ Դիասի տեղը թիմում նույնպես երաշխավորված չէ, թեև Ալոնսոն կողմ էր նրա հետ պայմանագրի երկարաձգմանը։ Ինչ վերաբերում է Արդա Գյուլերին, ապա նա նույնպես կարող է լքել ակումբը, բայց միայն վարձավճարով՝ խաղաժամանակ և փորձ ձեռք բերելու նպատակով։




























































