«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին բարձր է գնահատել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի խաղը:
«Ուժեղագույն 10 համա՞րը: Դիբալա: Բայց իմ կարծիքով, նա քիչ է խաղում: Տեսել ե՞ք, թե ով է իր կողքին դաշտում: Բոլոր խաղացողների նկատմամբ հարգանքով եմ վերաբերվում, բայց նրանք պարզապես այլմոլորակայիններ են:
Եթե ես մարզիչ լինեի, ապա ես միշտ խաղադաշտ դուրս կբերեի այսպիսի եռյակի՝ Դիբալան, Ռոնալդուն, Իգուաինը»,- մեջբերում է «գայլերի» լեգենդին Calciomercato-ն: