«Արսենալի» նախկին դարպասապահ Մանուել Ալմունիան կիսվել է աշխարհի լավագույն դարպասապահների մասին իր կարծիքով.
«Հիմա ինձ դուր են գալիս Էդերսոնը, Նոյերը, Հանդանովիչն ու Օբլակը, բայց ես ֆավորիտներ չունեմ:
Լա լիգայի լավագույնին ընտրելիս առաջնորդվում եմ ստաբիլությամբ. Օբլակից, տեր Շտեգենից ու Կուրտուայից կընտրեմ Օբլակին: Իսկ եթե խոսենք գնդակով խաղի մասին, ապա՝ տեր Շտեգեն:
Կուրտուան բազմաֆունկցիոնալ է, բայց ստաբիլությունը Օբլակին լավագույնն է դարձնում:
Իսկ Կասիլյասն Իսպանիայի պատմության լավագույն դարպասապահն է, աշխարհում՝ լավագույններից մեկը: Վստահ եմ, որ նրան շատերն են հարգում ու սիրում»,-ասել է Ալմունիան: