Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» համար ընթացող մրցակցության մասին։ Տեբասի կարծիքով՝ մրցանակը պետք է նվաճի կամ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը, կամ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
«Կամ Լամին Յամալը, կամ Վինիսիուսը պետք է նվաճեն մրցանակը։ Ինչո՞ւ Վինիսիուսը։ Նա հիանալի մրցաշրջան չունեցավ, բայց չպետք է մոռանանք, որ նա շատ լավն էր մրցաշրջանի սկզբում։ «Ոսկե գնդակը» ամբողջ մրցաշրջանի համար նախատեսված մրցանակ է։ Իսկ Վինիսիուսն իր առջևում դեռ ակումբային աշխարհի առաջնություն ունի»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։