«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և «Ալ-Սադիի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Պեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով.
«Գվարդիոլան ամեն խաղում ցանկանում է դոմինանտ լինել, ավելի շատ տիրել գնդակին ու գրոհել: Եթե անկեղծ լինեմ, ապա ես նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը: Չէի կասկածում, որ նրա օրոք «Սիթին» կբարգավաճի:
Առաջին տարին նրա համար դժվար էր, քանի որ պետք էր հարմարվել նոր առաջնության, նոր ոճի, նոր չափանիշների, բայց փաստ էր, որ նա մեծ հաջողությունների էր հասնելու Անգլիայում: Ես դա ասել եմ շատ անգամներ՝ տարբեր հարցազրույցներում: Նրան ժամանակ էր պետք»,-ասել է Չավին: