«Բարսելոնայի» լեգենդ Չավին, ով ներկայումս մարզում է Քաթարի «Ալ-Սադ» ակումբը, COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատախանը դրական է եղել:
Այս մասին ասել 40-ամյա իսպանացին իր Instagram-ում: Ըստ Չավիիի, նա լավ է իրեն զգում և ինքնամեկուսացման մեջ է:
Չավին չի կարողանա իր թիմը ղեկավարել Քաթարի առաջնության այսօրվա՝ «Ալ-Հորայի» դեմ խաղում: Նրա տեղը կզբաղեցնի երկրորդ թիմի մարզիչ Դևիդ Պրացը: