10.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին

    Սա համաշխարհային մասշտաբի սկանդալ է. Դեկու

    Նա այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն․ Մոուրինյուն կիսվել է կանխատեսմամբ

    🎥 Մեսսիի Ինտեր Մայամին խուսափեց պարտությունից Լևանդովսկու թիմի դեմ խաղում

    Ռաֆինյան արձագանքել է Ոսկե գնդակի հավակնորդների ցանկում չհայտնվելուն

    Խաղում էինք այս պահին աշխարհի լավագույն թիմի դեմ. Վան Բրոնկխորստ

    🎥 ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն ջախջախեց Սլովանին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

    🎥 ՉԼ. Լիվերպուլը Էնֆիլդում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ․ այլ արդյունքներ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին

            Սա համաշխարհային մասշտաբի սկանդալ է. Դեկու

            Նա այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն․ Մոուրինյուն կիսվել է կանխատեսմամբ

            🎥 Մեսսիի Ինտեր Մայամին խուսափեց պարտությունից Լևանդովսկու թիմի դեմ խաղում

            Ռաֆինյան արձագանքել է Ոսկե գնդակի հավակնորդների ցանկում չհայտնվելուն

            Խաղում էինք այս պահին աշխարհի լավագույն թիմի դեմ. Վան Բրոնկխորստ

            🎥 ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն ջախջախեց Սլովանին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

            🎥 ՉԼ. Լիվերպուլը Էնֆիլդում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ․ այլ արդյունքներ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ Թոփ

                  Էդուարդ Սպերցյանը՝ եվրոպական թոփ ակումբի շեմին. ո՞ւր կարող է տեղափոխվել Կրասնոդարի կիսապաշտպանը

                  Թոփ, Մերոնք դրսում, Ռուսաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  15.05.25 / 19:45
                  0

                  Սպերցյանի անունը գնալով ավելի հաճախ է հայտնվում ֆուտբոլային մեդիայում, և դա պատահական չէ։ Էդուարդը համարվում է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ընթացիկ մրցաշրջանում շարունակում է ապացուցել իր մակարդակը։ Չնայած ԲԿՄԱ-ի դեմ անհաջողությանը, «Կրասնոդարը» մնում է չեմպիոնական պայքարում։ Այս ֆոնին ավելի հաճախ է հնչում գլխավոր հարցը՝ ի՞նչ է լինելու հետո։ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները վաղուց են ընթանում, սակայն տրանսֆերը դեռ իրականություն չի դարձել։ Ինչո՞ւ։

                  ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒՂԻ

                  Սպերցյանը, Մատվեյ Սաֆոնովի հետ միասին, «Կրասնոդարի» ակադեմիայի ամենահաջող խաղացողներից է։ Նա ակումբին միացել է 10 տարեկանում, իսկ 17-ում նորամուտը նշել է պահեստային թիմում՝ երկրորդ լիգայում։ Նրա առաջընթացը կայծակնային էր. «Կրասնոդար-2»-ում հաջող ելույթներից հետո 2020-ի աշնանը նա նորամուտը նշեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ շուտով նաև Չեմպիոնների լիգայում՝ ընդդեմ լոնդոնյան «Չելսիի»։

                  2021/22 մրցաշրջանում Սպերցյանն ամրապնդվեց հիմնական կազմում՝ ՌՊԼ-ում և Ռուսաստանի Գավաթում անցկացնելով 27 հանդիպում։ 8 գոլով նա դարձավ թիմի լավագույն ռմբարկուն, իսկ մրցաշրջանի ավարտին երկրպագուները նրան ճանաչեցին «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ։

                  2022/23 մրցաշրջանը դարձավ նրա բեկումնային շրջանը՝ 10 գոլ, 12 գոլային փոխանցում ՌՊԼ-ում, լավագույն ասիստենտի կոչում և ընդգրկում լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում՝ առաջին համարով։ Նա օգնեց թիմին հասնել Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ, որտեղ հստակ իրացրեց իր 11-մետրանոցը, չնայած «Կրասնոդարի» պարտությանը ԲԿՄԱ-ի դեմ (5:6)։

                  Սպերցյանը յուրաքանչյուր մրցաշրջանում ամրապնդում է իր դիրքը որպես թիմի առաջատար։ Նրա՝ «Կրասնոդարի» ավագ դառնալը տրամաբանական քայլ էր։

                  ԽԱՂԱՅԻՆ ՈՃ

                  Էդուարդ Սպերցյանը հարձակողական կիսապաշտպան է՝ բազմակողմանի կարողություններով, որոնք թույլ են տալիս համատեղել խաղի կազմակերպչի, ստեղծողի և ավարտողի դերերը։ Նրա խաղն աչքի է ընկնում տեխնիկական վարպետությամբ, տակտիկական ճկունությամբ և բարձր աշխատունակությամբ։ Մասնագետները հատկապես ընդգծում են նրա վարպետությունը ստանդարտ իրավիճակներում՝ տուգանային հարվածների և 11-մետրանոցների ժամանակ։

                  ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՇՐՋԱ՞Ն

                  2024-ի մրցաշրջանը, որը կարող է «Կրասնոդարի» պատմական չեմպիոնականը դառնալ, Սպերցյանի համար ևս նշանակալի է։ Նա անցկացրել է 26 հանդիպում, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում՝ խաղադաշտում անցկացնելով 2117 րոպե։ Թեև տպավորիչ է, որոշ առանցքային խաղերում՝ «Սպարտակի» (0:3), «Զենիթի» (1:4) և ԲԿՄԱ-ի (0:1) դեմ, նա աչքի չի ընկել արդյունավետությամբ և հաճախ դուրս է մնացել խաղից։

                  Այնուամենայնիվ, դրական պահերն ավելի շատ են։ Օրինակ՝ «Ռուբինի» դեմ 27-րդ տուրում խփած գոլով նա դարձավ 21-րդ դարի առաջին կենտրոնական կիսապաշտպանը, ով երեք սեզոն անընդմեջ ՌՊԼ-ում խփել է 10 և ավելի գոլ։

                  Նախկինում Սպերցյանը հաճախ էր բախվում վնասվածքների, սակայն այս մրցաշրջանում նա խուսափել է լուրջ խնդիրներից։ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում ստացած վնասվածքը թվում էր լուրջ, բայց պարզվեց, որ դա ընդամենը մկանային սալջարդ էր, և երկու շաբաթ անց նա վերադարձավ խաղադաշտ։

                  ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ՈՐՏԵՂ՝ ԵՎՐՈՊԱ

                  Սպերցյանի՝ Եվրոպա տեղափոխության մասին խոսակցությունները սկսվել են դեռ 2022-ին։ Նրան կապում էին գերմանական «Վերդերի», «Բորուսիայի» (Մյոնխենգլադբախ) և «Վոլֆսբուրգի» հետ, սակայն կոնկրետ առաջարկներ չեղան։

                  2023-ի ամռանը նրան կապեցին «Այաքսի» հետ, բայց գործարքը չկայացավ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ կա՛մ «Կրասնոդարը» գոհ չէր առաջարկվող գումարից, կա՛մ գործարքն արգելվել էր Նիդերլանդների կառավարության կողմից՝ քաղաքական պատճառներով։

                  2024-ի ամռանը «Լանսը» առաջարկ էր ուղարկել, բայց «Կրասնոդարը» մերժել էր՝ պահանջելով առնվազն 18-20 մլն եվրո։ Նույն ժամանակ խոսվում էր «Ինտերի» և «Նապոլիի» հետաքրքրվածության մասին, սակայն Սպերցյանը մնաց «Կրասնոդարում»։

                  ՄԻԳՈՒՑԵ ԱՅՍ ԱՄԱՌ

                  Ձմեռային տրանսֆերային պատուհանում Սպերցյանի եվրոպական ներուժը նոր թափ ստացավ։ Սկզբում խոսվում էր ՊՍԺ-ի հետաքրքրվածության մասին, ինչը հերքեց «Կրասնոդարի» մարզիչ Մուրադ Մուսաևը։

                  Փետրվարին տարածվեցին լուրեր անգլիական «Լիդս» տեղափոխվելու մասին, որը պայքարում էր ԱՊԼ վերադառնալու համար։ Ոմանք, այդ թվում գործակալ Սերգեյ Սելյուկը, այդ լուրերը լուրջ չէին համարում՝ ենթադրելով, որ դրանք կարող էին տարածվել Սպերցյանի մերձավորների կողմից՝ շուկայի հետաքրքրությունը խթանելու համար։

                  Միաժամանակ խոսվում էր Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու մասին, մասնավորապես՝ «Ալ Ահլի» ակումբ, սակայն կոնկրետ առաջարկներ չեղան։

                  ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱՐ

                  Էդուարդը լրջորեն մոտեցել է իր կարիերայի հաջորդ փուլին։ Նա աշխատում է անձնական ֆիթնես մարզիչ Լուկաս Կարբալյոյի հետ, ով համագործակցել է Մեմֆիս Դեպայի և Տիագո Ալկանտարայի հետ։ Սպերցյանն այնքան է վստահում նրան, որ անգամ ազգային հավաքականի ճամբարում շարունակում է նրա հետ աշխատել։

                  Կարևոր է, որ Սպերցյանը ընտրի այնպիսի առաջնություն, որտեղ նրա ուժեղ կողմերը կբացահայտվեն առավելագույնս։ Օրինակ՝ Սերգեյ Յուրանը կարծում է, որ նրա խաղաոճին լավագույնս համապատասխանում են Գերմանիայի կամ Իսպանիայի առաջնությունները։

                  Միևնույն ժամանակ, նրա գործակալ Ռաֆայելա Պիմենտան կենտրոնացած է իտալական շուկայի վրա։ Իտալական ֆուտբոլը, իր տակտիկական կարգապահությամբ և խելացի ֆիզիկական աշխատանքով, համահունչ է Սպերցյանի որակներին։

                  Փորձագետները համակարծիք են՝ Սպերցյանը պատրաստ է եվրոպական մակարդակին։ Լավագույն ժամանակը տեղափոխության համար հենց այս ամառն է։ ՌՊԼ-ում նա կարծես սպառել է իր ռեսուրսը, և միայն նոր մարտահրավերները կարող են նրան բարձրացնել հաջորդ մակարդակ։

                  Թեգեր: էդուարդ սպերցյանկրասնոդարՄերոնք դրսումՌՊԼ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Մխիթարյանը կարող էր փրկել Ինտերին․ ինչ են գրում իտալական լրատվամիջոցները

                  09.09.26

                  ՊՍԺ-ի պաշտպաններին զգուշացրել են Բարսեղյանի մասին․ ի՞նչ է սպասվում հայ ֆուտբոլիստին

                  09.09.26

                  🎥 Ալ Ահլին պարտվեց արտագնա խաղում․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

                  09.09.26

                  Հայաստանի ընտրանու կիսապաշտպանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

                  07.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին

                  16:12 / 10.09.26

                  Սա համաշխարհային մասշտաբի սկանդալ է. Դեկու

                  15:16 / 10.09.26

                  Նա այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն․ Մոուրինյուն կիսվել է կանխատեսմամբ

                  14:15 / 10.09.26

                  US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

                  13:06 / 10.09.26

                  🎥 Մեսսիի Ինտեր Մայամին խուսափեց պարտությունից Լևանդովսկու թիմի դեմ խաղում

                  12:10 / 10.09.26

                  Ռաֆինյան արձագանքել է Ոսկե գնդակի հավակնորդների ցանկում չհայտնվելուն

                  11:13 / 10.09.26

                  Խաղում էինք այս պահին աշխարհի լավագույն թիմի դեմ. Վան Բրոնկխորստ

                  10:10 / 10.09.26

                  🎥 ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն ջախջախեց Սլովանին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

                  00:59 / 10.09.26

                  🎥 ՉԼ. Լիվերպուլը Էնֆիլդում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ․ այլ արդյունքներ

                  00:54 / 10.09.26

                  🎥 Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում է կատարել ՊՍԺ-ի դեմ խաղում

                  00:33 / 10.09.26

                  🎥 Ալ-Նասրը հաղթեց. Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 979-րդ գոլը

                  23:55 / 09.09.26

                  Թիերի Անրին նշել է Ոսկե գնդակի իր գլխավոր ֆավորիտին

                  23:10 / 09.09.26

                  🎥 ՉԼ. Բարսելոնան մեկնարկում ջախջախեց Ֆեյենորդին

                  22:38 / 09.09.26

                  Նա 1000 գոլ կխփի և կդառնա բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն․ Կարագեր

                  22:10 / 09.09.26

                  ՉԼ․ ՊՍԺ – Սլովան. մեկնարկային կազմեր

                  21:50 / 09.09.26

                  Մեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ արգենտինացին մեկ տարում երկրորդ ակումբն է գնում Իսպանիայում

                  21:15 / 09.09.26

                  Ռոդրին անձամբ զանգահարել է Վալենսիա և ներողություն խնդրել սկանդալային խոսքերի համար

                  20:40 / 09.09.26

                  Ռակիտիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ապագա հաղթողին

                  20:15 / 09.09.26

                  ՉԼ․ Բարսելոնա – Ֆեյենորդ. մեկնարկային կազմեր

                  19:36 / 09.09.26

                  Մրցավարների սխալները պատմականորեն միշտ Ռեալի օգտին են եղել. Պիկեի նոր սկանդալային հայտարարությունը

                  19:22 / 09.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.