«Բարսենոլայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Իսպանիայի առաջնության վերսկսման մասին։
«Մենք կարող ենք վերսկսել մարզումները՝ հետևելով պրոտոկոլին և խուսափելով շատ խաղացողների հետ շփվելուց մարզումների ժամանակ։ Պետք է ցնցուղ ընդունել տանը ու պահպանել այլ միջոցառումները։ Ես կարծում եմ՝ բարդ կլինի վերսկսել մրցաշարը նման պայմաններում»,-Բուսկետսի խոսքն է մեջբերում Europa Press-ը։
Ներկա պահին «Բարսելոնան» 56 միավորով գլխավորում է Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ առաջ լինելով Մադրիդի «Ռեալից» երկու միավորով։
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի 165,155 դեպք։ 21,645 մարդ մահացել է։