Հարձակվող Ալեքսանդր Լակազետը մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ «Արսենալից»։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Լոնդոնյան ակումբում արդեն գիտեն, որ ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, չի մնա թիմում։
Լակազետով հետաքրքրված է «Ատլետիկոն»։ Հնարավոր տրանսֆերը կախված կլինի Մադրիդում Դիեգո Կոստայի ապագայից։ Կոստայի հեռանալու դեպքում հենց Լակազետն է լինելու «ներքնակների» առաջնահերթ տարբերակը։
Լակազետը դեռ 2017 կարող էր «Լիոնից» «Ատլետիկո» տեղափոխվել, բայց մադրիդցիներն այն ժամանակ տրանսֆերային արգելք ստացան ՖԻՖԱ-ից։
Ընթացիկ մրցաշրջանում Լակազետը ԱՊԼ-ի 20 խաղում դարձել է 7 գոլի ու 3 փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվական։