Լեհաստանի առաջնության այս շաբաթվա հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկանում։ Ըստ Vatican News-ի՝ Ֆրանցիսկոսը մահացել է կաթոլիկական Զատիկից անմիջապես հետո՝ ապրիլի 21-ին։ Դա տեղի է ունեցել Հռոմի պապի նստավայրում՝ Սուրբ Պետրոսի տաճարի մոտ։
«Ի հիշատակ հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ այս շաբաթ տղամարդկանց առաջին, երկրորդ և երրորդ, կանանց առաջին և երկրորդ լիգաներում, ինչպես նաև Լեհաստանի կանանց գավաթի կիսաեզրափակիչների բոլոր խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ», — ասվում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
























































