Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դեռ սպասում է թիմի առաջարկին նոր պայմանագրի համար, գրում է AS-ը։
«Բլանկոսները» դեռևս նոր պայմանագիր չեն առաջարկել իրենց ավագին։ Ռամոսի գործող համաձայնությունը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։
Հաղորդվում է, որ Ռամոսը սպասում է, որ «Ռեալը» մոտ ապագայում նոր պայմանագիր է առաջարկելու։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը 34 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 7 գոլի հեղինակ։