Պորտուգալիայի հավաքականը և Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը համատեղ որոշում են կայացրել նվիրաբերել 4,7 միլիոն եվրո՝ սիրողական ասոցիացիաներին և ակումբներին աջակցելու համար:
Համաձայն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության, այն պարգևավճարների մի մասը, որը ստացել է ազգային հավաքականը 2020-ի Եվրոպայի առաջնություն դուրս գալու համար, կուղարկվի հատուկ ստեղծված հիմնադրամ:
Նշվում է, որ խաղացողները, մարզչական շտաբը և հավաքականի աշխատակիցները նվիրաբերել են իրենց պարգևավճարները:
























































