ՈւԵՖԱ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում Հոլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։2 հաշվով ավարտեց Իսպանիայի ընտրանու հետ հանդիպումը։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ 9-րդ րոպեին աչքի ընկավ Նիկո Ուիլյամսը։ Տանտերերի կազմում պատասխան գնդակը խփեց Կոդի Գակպոն 28-րդ րոպեին։ Տեյանի Ռեյնդերսը 46-րդ րոպեին առաջ մղեց Նիդեռլանդների ընտրանուն։
82-րդ րոպեին տանտերերի պաշտպան Յորել Խատոն հեռացվեց խաղադաշտից։ Երկրորդ խաղակեսին ավելացված երրորդ րոպեին Իսպանիայի հավաքականը խփեց երկրորդ գնդակը․ աչքի ընկավ Միկել Մերինոն։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին։
Զուգահեռաբար ընթացքող անցումային խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Սլովակիա — Սլովենիա՝ 0:0
Կոսովո — Իսլանդիա՝ 2:1
Ավստրիա — Սերբիա՝ 1:1
Թուրքիա — Հունգարիա՝ 3:1
Բուլղարիա — Իռլանդիա՝ 1:2
Հունաստան — Շոտլանդիա՝ 0:1
Ուկրաինա — Բելգիա՝ 3:1



























































