Ադրբեջանի հավաքականի նախկին կիսապաշտպան Աբդուլլա Աբացիևը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության քրեական գործով, հաղորդում է Sport Baza տելեգրամյան ալիքը։
Հետաքննության տվյալներով՝ 31-ամյա մարզիկը առաքիչի դեր է կատարել խարդախ սխեմայով, որով հանցագործներին հաջողվել է համոզել մոսկվացի 79-ամյա թոշակառուին հանձնել 14 միլիոն ռուբլի։ Նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Աբացիևը մեկ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի հավաքականի կազմում՝ 2014 թվականի մայիսին մասնակցելով ԱՄՆ-ի հետ ընկերական հանդիպմանը (0:2):
Ակումբային մակարդակում կիսապաշտպանը հանդես է եկել Ռոստովի «ՍԿԱ», «Օլիմպ Խիմկիում», «Մաշուկ-ԿՄՎ»-ում և «Արմավիրում»:
























































