Իսկոն կիսվել է իր հույզերով Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1).
«Բետիսի» կիսապաշտպանը գոլային փոխանցում կատարեց և հաղթական գոլը խփեց 11 մետրանոցից։
«Հաղթանակների հասնելը շատ դժվար է, հատկապես «Ռեալի» դեմ, որը միլիոնավոր ռեսուրսներ ունի։ Խաղը սկսեցինք չկենտրոնացված, ուստի դժվար էր մեզ համար։ Հանդիպման միջնամասում թիմը մեկ քայլ առաջ գնաց։ Մենք պետք է շարունակենք նույն ոգով, բայց մեծամիտ չլինենք:
Նրանք ունեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։ Մեծ վարպետություն, արագություն… Առանց ամբողջ թիմի աշխատանքի դա հնարավոր չէր լինի:
Կինս մարզադաշտում էր։ Վնասվածքից իմ ապաքինման մասին կարճ վավերագրական ֆիլմ եմ նկարում: Ես նաև ժեստ արեցի «Ռեալի» երկրպագուներին, քանի որ երախտապարտ եմ նրանց, որ օգնեցին ինձ իրականացնել իմ երազանքները։ «Ռեալը» միշտ կմնա իմ սրտում»,- մեջբերում է Իսկոյին As-ը։
























































