«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Պեդրոն խոստովանել է, որ կցանկանար մի թիմում հանդես գալ Զինեդին Զիդանի հետ։
«Իհարկե, ես կուզեի խաղալ Զիդանի հետ մի թիմում։ Նա շատ լավ է տեսնում խաղը։ Ամեն անգամ, երբ նա դիպչում էր գնդակին, ինչ-որ բան կատարվում էր»,-Պեդրոյի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեդրոն ամռանը լքելու է «Չելսին»։