«Պարի Սեն Ժերմենը» լավ դիրքերում է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին գնելու համար ամռանը, գրում է Gazetta dello Sport-ը։
ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն ցանկանում է 25-ամյա ֆուտբոլիստին բերել ֆրանսիական թիմ։ ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել նրա համար։
Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընթացիկ մրցաշրջանում «Լացիոյի» կազմում Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։