«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Հռոմից:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմաբ, 26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը», բայց եթե «Լացիոն» նվաճի ՉԼ-ի ուղեգիր, հնարավոր է՝ մնա:
Այս պահին «Լացիոն» Ա սերիայում 6-րդն է ու 4-րդ տեղից հետ է մնում 6 միավորով:
Սերբ կիսապաշտպանը 2019 թ-ի ամռանը կարող էր տեղափոխվել Մանչեսթեր: Հաղորդվում էր, որ պայմանագրի կետերը համաձայնեցված են, սակայն վերջին պահին ձախողվեց տրանսֆերը:
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ.: Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում նա դարձել է 6 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: