«Սպարտակի» նախկին հարձակվող Կեյտա Բալդեն հայտարարություն է արել «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի նախկին կնոջ՝ Վանդա Նարայի հետ դավաճանության մասին։
2024 թվականի հոկտեմբերին Բալդեի նախկին կինը՝ Սիմոնա Գուատիերին, հաստատել էր, որ իր ամուսինը դավաճանել է իրեն Նարայի հետ։ Նրա խոսքով՝ Իկարդիի նախկին կինը ժամանել էր Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Սպարտակի» հավաքին, որտեղ գտնվում էր սենեգալցի ֆուտբոլիստը։
«Դավաճանություն» բառը իսկապես այրում է։ Դա իմ կյանքի ամենամեծ սխալն էր՝ դավաճանել իմ կյանքի մեծ սիրուն։ Նա արժանի է աշխարհի ողջ սիրուն ու հարգանքին։ Ես ուզում եմ ամբողջական պատասխանատվություն կրել և խախտել լռությունը, քանի որ այս խնդիրը հիմա առնչվում է իմ ընտանիքին։
Մաուրոյի և Վանդայի հանրային խաղը իմ կյանքի մաս չէ։ Ես գիտակցում եմ իմ սխալը, նրանց ամբողջությամբ չեմ մեղադրում, բայց նրանք գիտեն, որ այս իրավիճակից տուժում են երեխաները։
Այն, թե ինչպես են նրանք ներկայացրել այս ամենը, ցույց է տալիս, որ նրանք սիրտ չունեն։ Ես ինձ սարսափելի աննշան եմ զգացել իմ սխալներից հետո, բայց ես կռվում եմ առյուծի պես, երբ խոսքը վերաբերում է ընտանիքիս, այդ իսկ պատճառով դատի եմ տվել։
Սիմոնան միակ կինն է, ում ես սիրելու եմ մինչև կյանքի վերջ։ Ես այստեղ եմ՝ քո համար կռիվ տալու համար»,- Բալդեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հունվարից 29-ամյա սենեգալցին ազատ գործակալի կարգավիճակ ունի՝ թուրքական «Սիվասփորի» հետ պայմանագիրը խզելուց հետո։