Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Իտալիայի Ա սերիայի առաջնության վերսկսման հավանական ժամկետների մասին։
«Սա շատ նուրբ թեմա է։ Իհարկե, ներկա պահին առաջնայինը առողջությունն է։ Հիմա սպորտը մեր առաջնահերթությունների առաջին տեղում չէ՝ չնայած մենք նրան շատ ենք սիրում
Երբ իրավիճակը հանդարտվի ու վտանգ այլևս չլինի, պետք է վերսկսել առաջնությունն ու ավարտին հասցնել»,-Ջեկոյի խոսքն է մեջբերում Sky Sports Italia-ն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը դադարեցված է երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով։