ՖԻՖԱ-ի նոր զեկույցի համաձայն՝ 2025 թվականի հունվարին տղամարդկանց ֆուտբոլային ակումբները ռեկորդային 2,35 միլիարդ դոլար են ծախսել տրանսֆերների վրա, ինչը 57,9%-ով ավելի է, քան 2024-ի ցուցանիշը։
Անգլիական ակումբները կրկին դարձան ամենախոշոր ծախսողները՝ $621,6 միլիոն դոլար, ընդ որում «Մանչեսթեր Սիթին» միայնակ ներդրել է 224 միլիոն դոլար՝ ձեռք բերելով Օմար Մարմուշին, Նիկոլո Գոնսալեսին և այլ ֆուտբոլիստների։
Հինգ ամենաշատ ծախսած երկրները՝
🔹 Անգլիա – $621,6 մլն
🔹 Գերմանիա – $295,7 մլն
🔹 Իտալիա – $223,8 մլն
🔹 Ֆրանսիա – $209,7 մլն
🔹 Սաուդյան Արաբիա – $202,1 մլն
Տրանսֆերներից ամենաշատը վաստակել են ֆրանսիական ակումբները՝ $371 միլիոն։
Հունվարի ամենաթանկ տրանսֆերը
✅ Ջոն Դյուրան («Ասթոն Վիլա» → «Ալ-Նասր») – $79,97 մլն
✅ Լուիս Էնրիկե («Բոտաֆոգո» → «Զենիթ») – $30+ մլն (ՌՊԼ-ի ամենաթանկ տրանսֆեր)
Կանանց ֆուտբոլում ևս գրանցվել է պատմական ռեկորդ․ ակումբները ծախսել են 5,8 միլիոն դոլար՝ 455 միջազգային տրանսֆերի համար։ Լավագույն ծախսողները կրկին անգլիական ակումբներն էին՝ 2,3 միլիոն դոլար։
2025-ի ձմեռային տրանսֆերային պատուհանը դարձել է ամենաակտիվն ու դրամատիկը ֆուտբոլի պատմության մեջ՝ հաստատելով ֆինանսական նոր սահմաններ այս սպորտաձևում։