«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Այս պահին կատալոնական ակումբը փորձում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ: Եթե հնարավոր չլինի երկարաձգել պայմանագիրը, ապա «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել «Այաքսի» դարպասապահին, ով փոխարինող է դառնալու Տեր Շտեգենի համար:
Նախկինում «Չելսին» նույնպես հավակնում էր կամերունացի դարպասապահին:
