Թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն պատմել է բավականին արտասովոր հիվանդության մասին, որին ստիպված առերեսվել է Ավստրալիայում՝ նախապատրաստվելով Ավստրալիայի բաց առաջնությանը, հայտնում է Daily Mail-ը։
Մրջյունների հարձակումը շատ տհաճ պահեր է առաջացրել Ռադուկանի համար, քանի որ նա ստիպված է եղել դադարեցնել խայթոցները հանգստացնող սփրեյի օգտագործումը։ Նկատի ունենալով թենիսում վերջին շրջանում տարածված դոպինգային սկանդալները՝ մարզուհին որոշել է ռիսկի չդիմել, որպեսզի արգելված նյութը պատահաբար չներթափանցեն իր օրգանիզմ։
«Այս թռչկոտող մրջյունները ինձ շատ կծեցին։ Ես ալերգիկ ռեակցիա ունեցա, ձեռքս ու ոտքս ուռեցին, և ես ստիպված էի դիմել բժշկի և դեղեր ընդունել: Բայց հիմա ես լավ եմ»,- ասել է Ռադուկանուն:
Ապաքինվելով մրջյունների հարձակումից՝ աղջիկը լիովին պատրաստ է ելույթ ունենալ Ավստրալիայի բաց առաջնությունում։ Առաջին խաղում նա կհանդիպի Եկատերինա Ալեքսանդրովային։
Էմմա Ռադուկանուն WTA-ի վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վարկանիշում նրա ամենաբարձր տեղը 10-րդն էր, որը նա զբաղեցրեց 2022 թվականի հուլիսին։