Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շարունակում է հաղթարշավը Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։
Աշխարհի 44-րդ ռակետը երկրորդ շրջանում ուժեղ է գտնվել բելգիացի մրցակցուհուց՝ Գրետիե Մինենիեից՝ (WTA-ի դասակարգման 94-րդ հորիզոնական) դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Պայքարը տևել է 1 ժամ 2 րոպե։ Էլինան հաղթել է 6:2, 6:2 հաշվով։
22-ամյա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ) — Աննա Բոնդար (Հունագրիա) զույգի հաղթողը։