Լա Լիգայի լեգենդ Սերխիո Ռամոսը 2025 թվականին պետք է որոշի՝ շարունակե՞լ կարիերան, թե՞ ոչ: «Ռեալի» 38-ամյա նախկին ավագը մնում է առանց ակումբի հունիսից՝ «Սևիլիայի» հետ պայմանագրի ավարտից հետո:
Սկզբում Ռամոսը ցանկանում էր մնալ Իսպանիայում, սակայն առաջարկներ չստանալով՝ ընդլայնեց որոնումները: Նա փորձեց վերադառնալ Չեմպիոնների լիգա, բայց դա չստացվեց, ինչպես և հնարավորությունները Բրազիլիայում ու Մեքսիկայում: Սաուդյան Արաբիայի առաջարկը պաշտպանն անձամբ մերժեց:
Diario AS-ի հաղորդմամբ, Ռամոսը հունվարին կարող է նոր առաջարկներ ստանալ: Եթե դա չիրականանա, լեգենդար պաշտպանը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի իր կարիերայի ավարտի մասին: Ներկայումս նա շարունակում է մարզվել Իսպանիայում և դիտարկում է ՄԼՍ տեղափոխվելու տարբերակը: