Էլ Կլասիկոյում հիանալի հաղթանակից (4:0) և առաջնության համոզիչ մեկնարկից հետո «Բարսելոնան» սկսեց կորցնել միավորներ՝ հատկապես միջին թիմերի դեմ խաղերում: 18-րդ տուրում «Ատլետիկոյի» դեմ ոչ-ոքիից հետո կատալոնացիները ձմեռային դադարից առաջ հայտնվեցին երրորդ տեղում՝ 38 միավորով:
Այս ձախողումները նոր հարցեր են առաջացրել ակումբի երկրպագուների շրջանում: Արդյո՞ք արժեր բաժանվել Խավիից՝ Հանսի Ֆլիկին հրավիրելու համար:
Թվերը խոսում են. անցած մրցաշրջանի նույն ժամանակահատվածում Խավիի «Բարսան» նույնպես երրորդն էր, սակայն երեք միավոր ավելի ուներ (41 միավոր) և միջինում վաստակում էր 2,16 միավոր մեկ խաղում՝ Ֆլիկի 2-ի դիմաց:
Խավիի օրոք թիմը 19 խաղում պարտվել էր միայն երկու անգամ, մինչդեռ Ֆլիկի ղեկավարությամբ նույնքան ժամանակահատվածում պարտությունները հինգն են: Այնուամենայնիվ, գերմանացի մասնագետի գլխավորությամբ թիմը գրանցել է բարձր արդյունավետություն՝ միջինում 3 գոլ մեկ խաղում, մինչդեռ Խավիի ժամանակ այդ ցուցանիշը 1,89 էր:
Խնդիրները, սակայն, մնում են պաշտպանությունում. երկու մրցաշրջան անընդմեջ «Բարսելոնան» թույլ է տալիս միջինում 1,16 գոլ մեկ խաղում:
«Բարսան» կանգնած է նոր փուլի շեմին, սակայն Ֆլիկի կառավարման արդյունավետության շուրջ հարցերը դեռևս մնում են օրակարգում:



























































