Միլանի «Ինտերի» ղեկավարությունը դիտարկում է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու տարբերակը: 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ իտալացիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրքված են նաև «Բարսեոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձամբ ֆուտբոլիստը նախընտրում է կապտանռնագույնների կազմ տեղափոխվելը:
Պյեր-Էմերիկի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ այն երկարաձգելու շուրջ:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն անգլիական Պրեմիեր-լիգայի 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 17 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Եվրոպա լիգայի 6 խաղում հարձակվողը դարձել է 3 գոլի հեղինակ: