Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է 2024 թվականի իր ամենաերջանիկ և ամենատխուր պահերը։
«Սա ֆանտաստիկ տարի է, գուցե եզակի: Միգուցե Չեմպիոնների լիգայում հաղթելն ամենաերջանիկ պահն է։ Ամենատխուր պահը․ չգիտեմ, քանի որ այս տարի շատ բան չենք կորցրել։ Միգուցե պարտություն «Բարսելոնայից» 0:4 հաշվով»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում Անչելոտիի թիմը 2։0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
























































