«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պիտեր Շմայխելը կարծում է, որ Անգլիայի առաջնությունը պետք է խաղարկվի:
«Համաձայն եմ, որ «Լիվերպուլը» արժանի է տիտղոսի: Այնուամենայնիվ, չեմպիոն դառնալու համար պետք է ավարտել մրցաշրջանը: «Լիվերպուլի» փոխարեն, կցանկանայի՞ք ձեզ նվիրեին տիտղոսը: Բելգիայում չեմպիոնությունը տվեցին Բրյուգեին: Ակումբներն իսկապես ուզո՞ւմ են այդպես չեմպիոն դառնալ:
Ես հաղթեցի Եվրո-ն Դանիայի հետ, երբ մենք այնտեղ նույնիսկ որակավորված չէինք, բայց ստացանք մասնակցելու իրավունք Հարավսլավիայի պատերազմի պատճառով: Բայց հետո մենք նվաճեցինք տիտղոսը, ոչ ոք դա մեզ չտվեց» ,- մեջբերում է Շմեյխելին Mirror-ը: