X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) տեսանյութ է հայտնվել, որտեղ Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ծիծաղում է «Բարսելոնայի»՝ «Լեգանեսից» կրած պարտության վրա։
Rudiger laughing at Barcelona’s loss 😭😭😭 pic.twitter.com/A4x0r8TFd5
— 🫵🏽 (@idoxvi) December 16, 2024
Պրիմերայի 17-րդ տուրի «Բարսելոնա» — «Լեգանես» խաղում կատալոնացիները 0:1 հաշվով անակնկալ պարտություն են կրել։
Այսօրվա դրությամբ «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Թիմը 18 խաղում վաստակել է 38 միավոր։ Մադրիդի «Ռեալն» ունի 37 միավոր, սակայն «Լոս Բլանկոսը» մեկ խաղ պակաս է անցկացրել։



























































