«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն իր կարծքին է հայտնել ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության վերսկսման անհրաժեշտության վերաբերյալ.
«Պետք է չեղարկել այս մրցաշրջանը և նորը սկսել: Եթե չենք կարողանում մրցաշրջանի մնացած խաղերն անցկացնել սահմանված ժամկետներում, ապա պետք է սա չեղարկել ու մյուսը ժամանակին սկսել: Երկրպագուները շատ կարևոր են: Հիմա դա ավելի շատ է զգացվում: Սպորտը նրանց համար է ստեղծված: Հասկանու՞մ եք, թե ես ինչ նկատի ունեմ: Առանց երկրպագուների, դատարկ տրիբունաների ուղեկցությամբ, անհարմար ես քեզ զգում:
Երկրպագուները շատ են օգնում և՛ տնային, և՛ արտագնա խաղերում: Մեր երկրպագուները յուրահատուկ են, և ես զգում եմ, որ նրանք միշտ մեր կողքին են»,-ասել է Շոուն:
ԱՊԼ-ի այս առաջնությունում «Յունայթեդը» 29 խաղից հետո 45 միավորով 5-րդ հորիզոնականում է: