Մադրիդի «Ռեալի» բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարը խոսել է իր մրցելույթների մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Իմ առաջին մրցաշրջանը մադրիդյան ակումբի կազմում հաջողված չէր: Միգուցե, չկարողացա արագորեն մերվել թիմի խաղաոճին:
Դրան գումարվեցին վնասվածքները, որոնք մեծ ազդեցություն ունեցան իմ խաղի վրա:
Այդուհանդերձ, սա լավ փորձ էր ինձ համար: Հույս ունեմ ՝ հաջորդ մրցաշրջանը ավելի լավը կլինի»,- ասել է Ազարը:
Հիշեցնենք, որ Ազարը Լա Լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: