Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է այն քննադատությունների մասին, որոնց բախվում է վերջին շրջանում թիմի անհաջողությունների ֆոնին:
«Կարծում եմ՝ դուք չափազանց շատ եք քննադատում ինձ։ Միգուցե դուք այլևս չեք ցանկանում ինձ տեսնել «Ռեալում»․ բայց ես հասկանում և ընդունում եմ քննադատությունը։ Ասել է թե՝ ես ուրախ եմ այստեղ լինելու համար: Մենք չենք ցուցադրում մեր լավագույն խաղը, բայց վստահ ենք, որ դա տեղի կունենա շուտով։
Որոշ բաներ ազդում են ինձ վրա: Երբ ասում եք, որ ես սխալ փոխարինում եմ կատարել կամ սխալ կազմ եմ ընտրել, դրանք ազդում է ինձ վրա, քանի որ դա իմ գործն է»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, «Ռեալը» Լա լիգայի 17-րդ տուրում սեփական հարկի տակ կընդունի «Ժիրոնային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։


























































