«Պարմայի» դարպասապահ Լուիջի Սեպեն կարող է կարիերան շարունակել «Ինտերում»: Այս մասին հայտնում է Football-Italia-ն:
Ներաձուրրիները ցանկանում են իրենց կազմում ունենալ բարձրակարգ 2-րդ դարպասապահ, քանի որ Սամիր Հանդանովիչի բացակայության ընթացքում միլանյան թիմը հաճախ է միավորներ կորցնում:
Ա սերիայի 26-րդ տուրից հետո «Ինտերը» 54 միավարով 3-րդ տեղում է: