«Սելտայում» վարձավճարով հանդես եկող Ֆյոդոր Սմոլովը հեռացել է Վիգոյից, տեղեկացնում է Sport.es-ը:
30-ամյա հարձակվողը որոշել է կարանտինը անցկացնել իր հայրենիքում:
Նշվում է, որ «Սելտան» օգնել է ռուս հարձակվողին վերադառնալ Մոսկվա:
Հիշեցնենք ՝ ավելի վաղ Սմոլովը նշել է, որ ցանկանում է հիմնական պայմանագիր ստորագրել իսպանական ակումբի հետ:
Հավելենք, որ հարձակվողը Լա Լիգայի այս մրցաշրջանում դարձել է 1 գոլի հեղինակ: