Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է թիմի պարտությունը «Աթլետիկի» հետ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում (1:2).
«Վատ արդյունք: Մեծ սխալ այն խաղում, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է: Ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը սրա համար։ Դժվար պահ է, բայց սա լավագույն պահն է իրավիճակը փոխելու և ցույց տալու համար, թե ով եմ ես»,- գրել է Մբապեն սոցցանցի իր անձնական էջում։
Մբապեն չիրացրեց իր երկրորդ անընդմեջ 11 մետրանոցը: Նախկինում նա Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» հետ խաղում (0:2) ևս վրիպել էր 11-մետրանոցից։
Այս պահին «Ռեալը» 33 միավորով երկրորդ տեղում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։