Մադրիդի «Ռեալի» նախկին ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը կանխատեսում է կատարել, թե որ ակումբը 2024/25 մրցաշրջանում կնվաճի Իսպանիայի չեմպիոնի կոչումը։
Բեյլի կարծիքով՝ Մադրիդի «Ռեալը» կդառնա Իսպանիայի չեմպիոն, իսկ առաջնության լավագույն ռմբարկուի՝ Պիչիչիի կոչումը կստանա «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Նշենք, որ ներկայումս մադրիդցիները 33 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 4 միավորով հետ մնում առաջատար «Բարսելոնայից»: Միաժամանակ «սերուցքայինները» 2 հանդիպում պակաս են անցկացրել։ Լևանդովսկին 15 գոլով գլխավորում է ռմբարկուական պայքարը։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․