ՊՍԺ-ն և թիմի ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլայի միջև ընթացող նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են, հայտնում է լրագրող Սանտի Աունան։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան գրանդի ղեկավարությունը գոհ է 22-ամյա խաղացողի ցուցադրած խաղից և ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացուն՝ բարելավված պայմաններով։ Սակայն կողմերի միջև բանակցությունները դադարեցվել են, քանի որ Բարկոլան դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պահանջներից։ Նշվում է, որ նրանց միջև լարվածությունը շարունակում է աճել։ Ավելի վաղ նշվում էր, որ Էնրիկեն խնդիրներ ունի նաև Ուսման Դեմբելեի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Բարկոլան փարիզյան գրանդի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։



























































