Մադրիդի «Ռեալի» 32-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբում դժվար մեկնարկի մասին իր մտքերով։
«Մբապեն դժվար շրջանի միջո՞վ է անցնում: Դա պրոֆեսիոնալիզմի կամ ցանկության պակաս չէ: Սա նույնն է, ինչ պատահեց ինձ հետ, երբ միացա թիմին։ Լինում են դեպքեր, երբ ամեն ինչ պարզապես չի ստացվում: Այնպես չէ, որ դուք ավելի քիչ եք ուզում կամ ջանք չեք թափում: Պետք է հանգիստ լինել և շարունակել։ Պետք է լինի էտալոնային մի խաղ, որը շրջադարձային կլինի, և ես վստահ եմ, որ դա տեղի կունենա: Հուսով եմ, որ «Խետաֆեի» դարպասը խփած գոլը նրան վստահություն կհաղորդի «Ատլետիկի» դեմ խաղում 3 գոլ խփելու համար»,- Կուրտուայի խոսքերը մեջբերել է Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Լա Լիգայի 13 խաղում խփել է 8 գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի հինգ հանդիպումներում ֆրանսիացին դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։