Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ու ազգային թիմի ֆուտբոլիստներին դեռ երկար ժամանակ գործի մեջ չենք տեսնի:
Ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային բոլոր մրցաշարերի՝ (ներառյալ՝ տղամարդկանց և կանանց ազգային, ինչպես նաև տղամարդկան մինչև 21 տարեկանների հավաքականների մասնակցությամբ) 2020 թ. մարտից հունիս հետաձգված բոլոր հանդիպումները, ինչպես նաև հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են և կկայանան 2020 թ. հոկտեմբերին: Հետաձգվել են նաև ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումները: Հանդիպումների ձևաչափը և կոնկրետ ժամկետները կքննարկվեն և կհաստատվեն ավելի ուշ:
ArmSport սկետչն այս անգամ անդրադարձել է հավաքականի ֆուտբոլիստների ու իսպանացի մասնագետի «երկարաժամկետ բաժանմանը».
