Իտալական «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին գնահատել է «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի կատարած աշխատանքը.
«Ինչպես «Ռոմայի» երկրպագու, հույս ունեմ, որ «Լացիոն» կձախողվի: Ինձագին հրաշալի մարզիչ է: Կան մրցաշրջաններ, երբ ամեն ինչ հարթ է գնում, բայց վերջում տապալվում է մրցաշրջանը:
Ինձագին Ա սերիայի լավագույն մարզիչներից մեկն է: Ինձագին հիանալի է կատարում իր աշխատանքը: Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ես երջանիկ կլինեի, որ նա այլ ակումբ մարզեր»,-հավելել է Տոտտին: