Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը Աշրաֆ Հակիմիի հետ, որն այս պահին վարձակալական հիմունքներով հանդես է եկել Դորմտունդի «Բորուսիայի» կազմում: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, 21-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2023 թ-ը: Նախկին պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022 թ.:
Հակիմին Ռեալի կազմում նորամուտը նշել է Զիդանի օրոք: Մինչ օրս Աշրաֆը լավ հարաբերություններ է պահպանում Զիդանի որդու՝ Լուկայի հետ:
Այս ամենից հետո Հակիմիի՝ ուրիշ ակումբ տեղափոխվելն անհավանական է դառնում: Նախկինում կար տեղեկություն, որ մարոկկացուն ցանկանում են ձեռք բերել «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Հակիմին անցկացրած 25 խաղում դարձել է 3 գոլի ու 10 արդյունավետ փոխանցման հեղինակ: