Թեյլոր Հարվուդ-Բելիսը, ով Անգլիայի հավաքականի կազմում իր դեբյուտային գոլը խփեց Իռլանդիայի դեմ Ազգերի լիգայի խաղում, վտանգում է կորցնել իր հարսնացուի հոր՝ Ռոյ Քինի բարեհաճությունը, հայտնում է Dailymail-ը։
Անգլիացիները 5-0 հաշվով հաղթեցին Իռլանդիայի հավաքականին, իսկ այս հանդիպման գոլերից մեկը խփեց Հարվուդ-Բելիսը, ում համար այս խաղը դարձավ նրա դեբյուտայինն ազգային հավաքականում։ Հանդիպումը փորձագետի կարգավիճակով դիտել է Ռոյ Քինը, ով ոչ միայն Թեյլորի հարսնացու Լիայի հայրն է, այլև իռլանդացի։
Սա կարո՞ղ էր փչացնել ապագա հարազատների հարաբերությունները․․․ Քինը հումորով է պատասխանել այս հարցին՝ ասելով, որ նշանադրության հարցը դեռ վերջնականապես որոշված չէ, և Քինի ընտանիքում իրադարձությունները կարող են շատ արագ փոխվել։
Հարվուդ-Բելսը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սանն է։ Չկարողանալով ամրապնդվել «Քաղաքաբնակների» հիմնական թիմում՝ անգլիացի պաշտպանը 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ պայմանագիր ստորագրեց «Սաութհեմփթոնի» հետ, որի կազմում նախկինում հանդես էր գալիս վարձավճարով։




























































