Համաանգլիական լաուն-թենիս ակումբի տնօրեն Ռիչարդ Լյուիսը գնահատել է թենիսի մրցաշրջանի շարունակման հավանականությունը։
«Ո՞վ գիտի, թե ինչ կլինի ամռանը։ Հիմա ամեն ինչ դժվար է։ Հույս ունենք, որ US Open-ն ու Ռոլան Գարոսը այս տարի կկայանան։ Հիասքանչ կլիներ, եթե թենիսը վերսկսվեր այս տարի։
Ես դեռևս լավատեսությամբ եմ լցված, որ հարդի ամերիկյան մրցաշրջանը կկայանա՝ Մոնրեալը, Տորոնտոն, Ցինցինատին։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա այդքան էլ հավանական չի թվում հիմա։ »
Չեմ կարծում, որ չափազանցվածություն կլինի ասելը, որ թենիս այս տարի կարող է այլևս չլինել։ Բայց ես հույս ունեմ, որ մրցաշարերը ավելի շուտ կսկսվեն քան ուշ»,-Լյուիսի խոսքն է մեջբերում The Guardian-ը։