Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը տեղափոխվել է Ուրուգվայ: Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Բիգուա դե Վիլյա Բիառից» ակումբի հետ:
Մինչ այս նա հանդես էր գալիս մեքսիկական «Միներոս» ակումբում, որտեղ 20 խաղում միջինը հավաքել է 16.6 միավոր։
Հայազգի բասկետբոլիստը կրկին վերադառնում է Հարավային Ամերիկա, որտեղ մինչ այդ հանդես էր եկել Արգենտինայի «Օբրաս» ակումբում՝ 2023-24 մրցաշրջանում դառնալով առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը՝ միջինը 18.5 միավոր։