Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հարցազրույց է տվել հունական հեղինակավոր Bnsports պարբերականին՝ պատմելով թե ինչպես է ընտրել Հայաստանն ու «Նոան»։
«Մինչ «Նոան» աշախատում էի Վրաստանում․ «Դիլան» իմ առաջին թիմն էր՝ որպես գլխավոր մարզիչ։ Այնտեղ նախագծի նպատակն էր առանձնացնել երիտասարդ ֆուտբոլիստներին և հետագայում վաճառել նրանց։ Սկսեցինք քիչ խաղացողներով, բայց լավ աշխատանք կատարեցինք: Ես ընտանիքիս հետ արձակուրդում էի, երբ «Նոայից» զանգահարեցին ինձ։ Ինձ համար դժվար էր, քանի որ լավ հարաբերություններ ունեի իմ խաղացողների և օգնականների հետ։ Բացի այդ, մթնոլորտը հիանալի էր:
Սակայն երբ խոսեցի «Նոայի» նախագահի հետ, հասկացա, թե որքան է նրանց նախագահը ցանկանում, որ թիմը հանդես գա եվրոպական ասպարեզներում: Շատ խոստումնալից նախագիծ էր երևում։ Նա ցանկանում էր գերիշխել Հայաստանում և ներկայություն ունենալ Եվրոպայում։ Նախագահի գաղափարները համընկնում էին իմ գաղափարներին, և ես գտա այն, ինչ փնտրում էի: Նաև, Եվրոպայում խաղալու հնարավորությունն ինձ համար մեծ նշանակություն ուներ։
Ես շատ ուրախ եմ, որ որոշում կայացրեցի գալ «Նոա»՝ շատ գոհ նրանից, թե ինչպես ենք մենք աշխատում իմ օգնականների և ակումբում բոլորի հետ: Մենք պատմական մեկնարկ ենք կատարել, և ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար»,- ասել է Մոտան։
Նշենք, որ մինչ «Նոան» 45-ամյա մասնագետը գլխավորել է վրացական «Դիլան»։