Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը գրավել է եվրոպական ակումբների ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա վինգերի տրանսֆերի հարցում հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական ՊՍԺ-ն, ինչպես նաև Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»:
Ուիլյամսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Ոիլյամսի և բասկյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։