Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 11-րդ տուրում կայացան ևս մի քանի հանդիպումներ։
«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» 3։0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։ «Կարմիր սատանաների» կազմում հանդիպման հաշիվը բացեց թիմում 250-րդ հանդիպումն անցկացնող կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

Հոբելյանական հանդիպման ժամանակ մեկ գոլը բավարար չէր պորտուգալացուն․ 38-րդ րոպեին Բրունուն դուբլ ձևակերպեց, սակայն գոլը վերագրեցին «Լեսթերի» ֆուտբոլիստ Կրիստիանսենի անունով՝ անդրադարձ և ինքնագոլ։
83-րդ րոպեին էլ փոխարինման մտած Ալեխանդրո Գարնաչոն հաշիվը դարձրեց խոշոր։
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր» հանդիպումը՝ լուսանկարներով
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Տոտենհեմն» անակնկալ պարտություն կրեց։
«Տոտենհեմ» — «Իփսվիչ»՝ 1:2
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































